Ռուսաստանի ՊՆ. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել «Իլ 76» տիպի ինքնաթիռներ
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 13-րդ և 14-րդ «Իլ 76» տիպի ինքնաթիռներ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ինքնաթիռներըն ուղևորվել են Ուլյանովսկից:
Մոսկվայում հայտարարում են, որ ռազմական-տրանսպորտային ինքնաթիռներում է խաղաղապահների անձնակազմը, նյութական միջոցներ և զրահափոխադրողներ:
Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղ ուղարկվելու առնվազն 22 ռազմական-տրանսպորտային ինքնաթիռ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նաև հայտարարում են, որ 7 միավոր ինքնաթիռ բեռնված սպասում է թռիչքի հրամանին:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղ, ընդհանուր, կուղարկեն 1960 միավոր զինծառայող, 90 միավոր զրահատեխնիկա և 380 միավոր տեխնիկա: