Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է դիագրամ, որը, ըստ նրա, օգտագործվել է Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակմանը մասնակցած ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է դիագրամ, որը, ըստ նրա, օգտագործվել է Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակմանը մասնակցած ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սխեմա, որը, իրենց պնդմամբ, կիրառվել է երկրի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման ժամանակ մասնակցած ուկրաինական դրոնների ոչնչացման համար։

Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարվել է, որ անօդաչու թռչող սարքերը խոցվել են զենիթային համակարգերի միջոցով։ Նրանց պնդմամբ, ուկրաինական դրոնները արձակվել են Սումիի և Չեռնիգովի մարզերից։ Պաշտպանության նախարարությունը նաև ներկայացրել է իրենց կողմից խոցված անօդաչուների տեսանյութը։

Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինան հարձակվել է Վլադիմիր Պուտինի Նովգորոդում գտնվող նստավայրի վրա՝ օգտագործելով 91 դրոն։ Այս հարձակման մասին Պուտինը տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հեռախոսազրույցի ընթացքում։

Կիևում Ռուսաստանի նախագահի հայտարարությունը ստախոսություն են անվանել։ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) հաղորդմամբ՝ ապացույցներ, թե Ուկրաինան հարձակվել է Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա, գոյություն չունեն։