Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Պոկրովսկում գտնվող ուկրաինացի զինվորները սկսել են հանձնվել, սակայն ուկրաինական կողմը հերքում է Կրեմլի հաղորդագրությունները՝ նշելով, որ գործընթացը բարդ է և դինամիկ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքում ուկրաինացի զինծառայողները զենքը վայր են դրել և սկսել են հանձնվել։ Սակայն այս տեղեկությունը հերքվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, որոնք նշում են, որ իրավիճակը բարդ է և դինամիկ։

Նրանց տվյալներով՝ Պոկրովսկի որոշ հատվածներում Ուկրաինայի դիրքերը բարելավվել են։

Նախորդ օրերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Պոկրովսկի մերձակայքում ռուսական ստորաբաժանումները խափանել են ուկրաինական հատուկ գործողություն և սպանել ուղղաթիռում գտնվող 11 ուկրաինացի զինծառայողի։

Ուկրաինական կողմը հերքել է նաև այս տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ Դոնեցկի շրջանում, Պոկրովսկ քաղաքում, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության մասնակցությամբ կայունացման գործողությունները շարունակվում են։