Ռուսաստանի օկուպացիոն ուժերը երեք բնակավայր են գրավել Ուկրաինայի Խարկովի և Դոնեցկի մարզերում

14:47, 07.01.2025

Ռուսական օկուպացիոն ուժերը երեք բնակավայր են գրավել Ուկրաինայի, Խարկովի և Դոնեցկի մարզերում։

Ուկրաինական լրատվամիջոցը, հիմնվելով «Deep State» վերլուծական նախագծի վրա, գրում է, որ ռուս զինվորականները օկուպացրել են Լոզովիան, Իվանովկան և Շևչենկոն։

77-րդ բրիգադի զինծառայող Վիկտոր Պետրովիչը հայտնել է, որ ռուսական օկուպացիոն ուժերը ուժեր են հավաքում և փորձում վերականգնել տեխնիկան Խարկովի մարզում։

«Deep State»-ի տվյալներով՝ ռուսական բանակը փորձում է առաջխաղացում կատարել Իզյումի շրջանի Նովայա Կրուգլյակովկայում։

Միաժամանակ ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Դոնեցկի մարզի Տորեցկի ուղղությամբ շարունակվում են ծանր մարտերը։

Քաղաքի հյուսիս-արևմտյան և հյուսիսային արվարձաններում կարելի է տեսնել ռուսական օկուպացիոն զորքերի հետևակը։

Նմանատիպ