Ռուսաստանի կողմից Կիևի և Օդեսայի ռմբակոծման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր են գրանցվել

12:00, 25.09.2026

Ռուս զինվորականների կողմից Կիևի և Օդեսայի ռմբակոծման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր են գրանցվել։

Կիևի կենտրոնում բազմահարկ շենքին ԱԹՍ է բախվել, ինչի հետևանքով դեռահաս է զոհվել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հայտարարությամբ՝ հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։

Կիևի մարզային պետական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել գիշերը Կիևի մարզի երեք շրջանում։

Բրովարիի շրջանում վնասվել է պահեստ, Բորիսպոլի շրջանում՝ արդյունաբերական օբյեկտ, իսկ Օբուխովի շրջանում՝ երեք մասնավոր տուն և չորս տրանսպորտային միջոց։

Ռուսական հարվածների հետևանքով Օդեսայի մասնավոր բնակելի հատվածում հրդեհ է բռնկվել, և մեկ մարդ զոհվել է։ Ռուսները մասշտաբային հարվածների շարք են իրականացրել բնակելի թաղամասերի և փոստային օպերատորի լոգիստիկ օբյեկտների ուղղությամբ։

Նմանատիպ