Ռուսաստանի Կեմերովո նահանգում, հրդեհի հետևանքով զոհվել է վեց երեխա
Ռուսաստանի Կեմերովո նահանգում, հրդեհի հետևանքով զոհվել է վեց երեխա

Ռուսաստանում, Կեմերովո նահանգի Յուրգա քաղաքում, սեփական տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է վեց երեխա: Մահացած է նաև երկու մեծահասակ:

Արտակարգ իրավիճակներում հրդեհի մասին տեղեկություն է գրանցվել տեղի ժամանակով 04:20-ին: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկությամբ, հրդեհը մեկուսացված էր 05:19-ին:

Հրշեջները տանը հայտնաբերել են վեց դիակ: Զոհերի թվում 5-ը երկուսից 12 տարեկան երեխաներ են: Հիվանդանոց են տեղափոխել նաև 42-այա կնոջ և 12-ամյա տղայի, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը: Տարածված տեղեկությամբ, բոլոր զոհերը մեկ ընտանիքի անդամներ են:

Հրդեհի մարման ժամանակ տուժել է մեկ հրշեջ:

Հրդեհի բռնկման պատկառը պարզելու համար սկսվել է հետաքննություն: