Ռուսաստանի հարձակման պատճառով Ուկրաինայի յոթ շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի

17:58, 13.01.2026

Ռուսաստանի հարձակման պատճառով Ուկրաինայի յոթ շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Էներգետիկայի փոխնախարար Ալեքսանդր Վյազովչենկոն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կիևի, Օդեսայի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Չեռնիգովի և Զապորոժիեի շրջանների բնակիչները զրկված են էլեկտրաէներգիայից։

Վյազովչենկոյի խոսքով՝ արտակարգ վերականգնողական աշխատանքները շարունակվում են այնտեղ, որտեղ անվտանգության իրավիճակը թույլ է տալիս։

«Ներկայումս Ուկրաինայի բոլոր շրջաններում գործում է ժամային էլեկտրաէներգիայի անջատման գրաֆիկ։ Կիևում և Կիևի մարզում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են։ Դրանց տևողության վրա կարող է ազդել ջերմաստիճանի զգալի անկումը», – ընդգծել է Վյազովչենկոն։

Փոխնախարարը հավելել է, որ ռմբակոծության հետևանքով էլեկտրաէներգետիկ ցանցում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով Կիևի և Կիևի մարզերի, Օդեսայի մարզի և Դնեպրի բաշխիչ համակարգերի օպերատորները ստիպված են կիրառել ցանցային սահմանափակումներ։

Նմանատիպ