Ռուսաստանի հարձակման արդյունքում Ուկրաինայի Զապոռոժյե քաղաքում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտում հրդեհ է բռնկվել և 13 000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

13:12, 30.05.2025

Ռուսաստանի հարձակման արդյունքում Ուկրաինայի Զապոռոժյե քաղաքում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտում հրդեհ է բռնկվել և 13 000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հայտնել է Զապոռոժյեի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։

Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Միևնույն ժամանակ Դոնեցկի մարզի վրա հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է վիրավորվել։ Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, անօդաչու թռչող սարքը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքին, որի արդյունքում շենքում հրդեհ է բռնկվել։

Նմանատիպ