Ռուսաստանի և նրա օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, չի հաջողվել քննարկել փախստականների վերադարձի հարցը
Ռուսաստանի և նրա օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, չի հաջողվել քննարկել փախստականների վերադարձի հարցը

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում Ժնևի միջազգային բանակցությունների 46-րդ փուլի հետ կապված:

Ինչպես նշված է գերատեսչության հայտարարությունում, հատկապես ընդգծվել է կոնֆլիկտից տուժած բնակչության հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը:

Վրաստանի պատվիրակությունը մանրամասն զրուցել է Ռուսաստանի Դաշնոթյան կողմից Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրեն օկուպացիայի և փաստացի բռնագրավման գործընթացի ծանր հետևանքների մասին՝ տեղի բնակչության համար:

Ընդգծվել է նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների սպառազինման գործընթացները, հաճախակի դարձած զորավարժությունները և Վրաստանի օդային տարածքի խախտման փաստերը: Վրաց մասնակիցները զրուցել են օկուպացված գոտում փշալարերի ամրացման և Ատոց գյուղի մոտ արհեստական պատնեշների տեղադրման մասին:

«Ռուսաստանի և նրա օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, չի հաջողվել քննարկել օրակարգի  կարևորագույն  թեմաներից մեկը՝ էթնիկ բնաջնջման արդյունքում Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններից բռնի տեղահանված անձանց և փախստականների անվտանգ և արժանի վերադարձը: Նշված հարցի քննարկումից խուսափելու նպատակով Մոսկվայի, Սոխումիի և Ցխինվալիի մասնակիցները լքել են բանակցությունները:

Բանակցությունների հերթական փուլը կայանալու է 2019 թվականի ապրիլի 2-3-ին»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

Ժնևի միջազգային բանակցություններն ստեղծվել են 2008 թվականի Օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի հիման վրա: