Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում անօդաչու թռչող սարքով  հարձակվել են շենքի վրա, 13 մարդ վիրավորվել է
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում անօդաչու թռչող սարքով հարձակվել են շենքի վրա, 13 մարդ վիրավորվել է

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է տեղի ունեցել։

Տեղական իշխանությունները հայտնում են 13 վիրավորի մասին, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Ռոստովի նահանգապետին հղում անելով՝ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր։

200-ից ավելի մարդ տարհանվել է։

Տեղի ունեցած միջադեպի լուսանկարներն ու տեսանյութերը տարածվում են Telegram ալիքներում։