Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ եթե ԱՄՆ-ը ճանաչի Ռուսաստանին որպես ահաբեկչությանն աջակցող պետություն, ապա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կհայտնվեն խզման վտանգի առաջ
ՌԴ ԱԳՆ-ն ասում է, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Ռուսաստանը որպես ահաբեկչությանն աջակցող պետություն, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կկանգնեն դադարեցման վտանգի առջև:
Այդ մասին ռուսական պետական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի վարչության ղեկավար Ալեքսանդր Դարչիեւը։
«Այժմ Կոնգրեսում քննարկվում է Ռուսաստանին «ահաբեկչության պետական հովանավոր» ճանաչելու նախաձեռնությունը, եթե այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա Վաշինգտոնը կանցնի անվերադարձ կետը։ Դա ամենալուրջ վնասը կհասցնի երկու երկրների դիվանագիտական հարաբերություններին, կհանգեցնի դրանց մակարդակի նվազման և նույնիսկ խզման»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։