Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ազատ է արձակել «Marinera» նավթատարում ձերբակալված երկու ռուս քաղաքացիներին
MOSCOW, RUSSIA - MARCH 29, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Îôèöèàëüíûé ïðåäñòàâèòåëü ÌÈÄ Ðîññèè Ìàðèÿ Çàõàðîâà âî âðåìÿ áðèôèíãà ïî òåêóùèì âîïðîñàì âíåøíåé ïîëèòèêè. Ïðåññ-ñëóæáà ÌÈÄ ÐÔ/ÒÀÑÑ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Միացյալ Նահանգները ազատ է արձակել «Մարիներա» նավթատար նավի վրա ձերբակալված երկու Ռուսաստանի քաղաքացիների։
Ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ներկայումս գործնական աշխատանքներ են տարվում նրանց հայրենիք արագ վերադարձի հարցերը լուծելու ուղղությամբ։
«Մեր կոչին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ազատ արձակել «Մարիներա» նավթատար նավի անձնակազմի երկու Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք նախկինում ձերբակալվել էին ԱՄՆ-ի կողմից Հյուսիսատլանտյան օվկիանոսում գործողության ժամանակ։ Մենք ողջունում ենք այս որոշումը և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ ղեկավարությանը», – ասել է Զախարովան։