Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. ՆԱՏՕ-ն ակտիվացնում է իր գործունեությունը Բալթիկայում, ինչը մեծացնում է Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության ռիսկը

20:14, 23.11.2026

ՆԱՏՕ-ն ակտիվացնում է իր գործունեությունը Բալթիկայում, ինչը մեծացնում է Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության ռիսկը,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Դաշինքը հատուկ ակտիվություն է ցուցաբերում Բալթիկայում, որը ցանկանում է վերածել ներքին ծովի… Այս ամենը մեծացնում է ինչպես պատահական միջադեպերի, այնպես էլ Ռուսաստանի և դաշինքի միջև իրական ուղղակի հակամարտության ռիսկը», – ասել է Մասլեննիկովը «Ռուսաստանը եվրոպական անվտանգության ճգնաժամի ժամանակ» կոնֆերանսում։

Նմանատիպ