Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնում Դոնալդ Թրամփին «Թրամփի երթուղի» նախագծի մեկնարկի վերաբերյալ նրա հայտարարության համար

19:00, 23.11.2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Թրամփի երթուղի» նախագծի մեկնարկի վերաբերյալ նրա հայտարարության համար։

«Հարգելի նախագահ Դոնալդ Թրամփ, ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել «Թրամփի երթուղի» նախագծի մեկնարկի կապակցությամբ Ձեր ուղերձում արտահայտած ջերմ խոսքերի համար», – նշել է Իլհամ Ալիևը։

Հատկանշական է, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Թրամփի երթուղի» գործնական փուլի մեկնարկի մասին։ Ավելի ուշ հրապարակվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, որում ողջունում էր նախագծի մեկնարկը։

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախագծի իրականացման համար։

Նմանատիպ