Ջեյհուն Բայրամով. Դրական է, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը տարածքային պահանջներ չի պարունակում

18:45, 23.11.2026

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Հայաստանը սահմանադրությունից հանի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։

Բայրամովն այս մասին խոսել է իր իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մեր երկիրը բազմիցս հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Հայաստանը սահմանադրությունից հանի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Այսօր Հայաստանում տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն։ Հայաստանի վարչապետը հրապարակեց սահմանադրության տեքստը։ Ադրբեջանի համար հետաքրքիր է, որ մենք տեսնում ենք, որ նման պահանջներ նախատեսված չեն նոր սահմանադրության նախագծում։ Սա դրական զարգացում է։ Հենց որ այս հարցը վերջնականապես լուծվի, հնարավոր կլինի խաղաղության համաձայնագիր ստորագրել», – ասել է Ջեյհուն Բայրամովը։

Նմանատիպ