Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Ռուսաստանի իշխանություններին մարտի 9-ին արված ուղերձին: Ինչպես նշված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, Մոսկվայում ուշադիր ծանոթացել են վարչապետ Կվիրիկաշվիլիի հայտարարության հետ և գոհունակություն են հայտնել ուղերձում արտահայտված տրամադրության կապակցությամբ:
«ՈՒշադիր ծանոթացել ենք Վրաստանի վարչապետի մարտի 9-ին արված հայտարարության հետ: Գոհ ենք ուղերձում արտահայտված տրամադրության կապակցությամբ, որը ուղղված է երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը և խորացմանը: Ոչ ոք թող չկասկածի, որ Ռուսաստանը նախկինի նման հետաքրքրված է հարևան Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և պատրաստ է ընթանալ առաջ, ինչքանով պատրաստ կլինի պաշտոնական Թբիլիսին:
Գիորգի Կվիրիկաշվիլիի կողմից Ժնևյան բանակցություններին առաջընթացի գրանցման մատնանշումը, մեզ մոտ հույս է առաջացնում, որ մարտի վերջին ծրագրված հերթական փուլի ժամանակ վրացական կողմը կլինի կոնստրուկտիվ:
Մենք ողջունում ենք նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ուղիղ բանակցություն սկսելու ցանկությունը, որը հանդիսանում է այս հարցի կարգավորման միակ ճանապարհը»,-ասված է հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan