Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում «Ազովստալից» դուրս բերված անձանց կապակցությամբ բանակցությունների հնարավորությունը
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում «Ազովստալից» դուրս բերված գերիների փոխանակման շուրջ բանակցություններ վարելու հնարավորությունը։
Հարցին, թե «Ազովստալ» գործարանից կալանավորների փոխանակման ծրագրեր կա՞ն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն պատասխանել է, որ այդ հարցը իր իրավասությունների մեջ չէ, թեև հավանաբար ինչ-որ տեղ կքննարկվի։
«Դա իմ իրավասությունների մեջ չէ, բայց հավանաբար ինչ-որ տեղ կդիտարկվի։ Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի չհակասեմ առողջ բանականությանը»,- ասել է Ռուդենկոն։