Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Օդեսայի վրա, վիրավորվել է չորս մարդ
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Օդեսային։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Տվյալների համաձայն՝ հարձակման թիրախ են դարձել շրջանի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները։
Նախնական տեղեկություններով՝ հարվածի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, որոնցից երեքը երեխաներ են։
Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի փոխանցմամբ՝ հարվածների արդյունքում շրջանի մի մասը զրկվել է էլեկտրաէներգիայից և ջրամատակարարումից։