Ռուսաստանը սպառնում է մեր դաշնակիցներին՝ ռազմական ճանապարհով, դրա օրինակն է 2008 թվականին Վրաստան ներխուժումը
ԱՄՆ-ի նոր պետական քարտուղար Մայք Փոմփեոն Բրյուսելում անցկացված հենց առաջին մամլու ասուլիսին հիշատակել է Վրաստանը:
«Ռուսաստանը սպառնում է մեր դաշնակիցներին և գործընկերներին՝ ռազմական ճանապարհով, դրա օրինակն է 2008 թվականին Վրաստան ներխուժումը, իսկ 2014 թվականին՝ Ուկրաինա»,- հայտարարել է Փոմփեոն:
Մայք Փոմփեոն հայտարարում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ հարաբերությունները չի վերանայի, եթե Ռուսաստանը չփոխի սեփական գործողությունները: