Արչիլ Թալակվաձե. Մայք Փոմփեոն ընդգծել է, որ ողջունում է Վրաստանի ժողովրդավարության գործընթացը և Վրաստանը ժողովրդավարությունը զարգացնում է ճիշտ ճանապարհով
Արչիլ Թալակվաձե. Մայք Փոմփեոն ընդգծել է, որ ողջունում է Վրաստանի ժողովրդավարության գործընթացը և Վրաստանը ժողովրդավարությունը զարգացնում է ճիշտ ճանապարհով

Մայք Փոմփեոն ընդգծել է, որ ողջունում է Վրաստանի ժողովրդավարության գործընթացը և Վրաստանը ժողովրդավարությունը զարգացնում է ճիշտ ճանապարհով,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն՝ ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությունը մեկնաբանելիս:

Նրա խոսքով, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունեցել է շատ կարևոր հանդիպում:

«Ամերիկայի հետ Վրաստանի համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է և շատ կարևոր են այն ուղերձները, որոնք պարոն Փոմփեոն արել է վարչապետի հետ հանդիպումից հետո: Նա փաստորեն աջակցել է դատարանի բարեփոխման չորրորդ ալիքին, քանի որ ասել է, որ այս բարեփոխումները շատ կարևոր են: Նա նաև հստակ աջակցություն է հայտնել Վրաստանի նկատմամբ, երբ ասել է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին կլինի կայուն աջակից: Մայք Փոմփեոն ընդգծել է, որ ողջունում է Վրաստանի ժողովրդավարության գործընթը և Վրաստանը ժողովրդավարությունը զարգացնում է ճիշտ ճանապարհով»,- նշել է Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքով, Մայք Փոմփեոն նաև հզոր ուղերձ է հնչեցրել տնտեսական զարգացման տեսանկյունից: