Ռուսաստանը սկսել է ռազմական զորավարժություններ Բալթիկ ծովում

18:32, 27.05.2025

Ռուսաստանը սկսել է ռազմական զորավարժություններ Բալթիկ ծովում։ Տարածված տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններին մասնակցում է Ռուսաստանի ռազմածովային ուժերի 20 ռազմանավ և 3000 զինծառայող։

Ռուսական մեդիայի հաղորդմամբ՝ ռազմանավերին աջակցում են 25 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ։

Ռուսաստանի Բալթյան նավատորմի պլանավորված զորավարժությունները անցկացվում են Հյուսիսային նավատորմի ուժերի որոշ ստորաբաժանումների մասնակցությամբ՝ օդատիեզերական ուժերի, Մոսկվայի և Լենինգրադի ռազմական շրջանների աջակցությամբ։

Զորավարժությունների շրջանակում նավերի անձնակազմերը կիրականացնեն հակասուզանավային առաքելություններ, պաշտպանություն անօդաչու նավերից և կիրառում են գործնական հրետանային կրակ ծովային և օդային թիրախների ուղղությամբ։

Նմանատիպ