Պենտագոնը հաստատել է Լեհաստանում մշտական ամերիկյան ռազմական բազա տեղակայելու ծրագիրը, որի վերաբերյալ Դոնալդ Թրամփը վերջնական որոշում կկայացնի դեկտեմբերի սկզբին
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսչինյակ-Կամիշը հայտարարել է, որ Պենտագոնը հաստատել է երկրում մշտական ամերիկյան ռազմական բազա տեղակայելու ծրագրերը, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի սկզբին։
Վաշինգտոնում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ հանդիպումից հետո Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր ամերիկացի գործընկերը իրեն ասել է, որ «ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է շարժվում»։
«Մենք սա համարում ենք Պենտագոնի կողմից կանաչ լույս», – ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։
Փիթ Հեգսեթը գովաբանել է Լեհաստանի ռազմական հզորությունը՝ երկրի բանակը անվանելով Եվրոպայի ամենաուժեղներից մեկը։ Նա նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցներին ավելի մեծ պատասխանատվություն կրել իրենց սեփական պաշտպանության համար։