Ռուսաստանը սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժը Բելառուսի հետ սահմանին: Հայտարարությունն այս մասին արել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այսօր Միշուստինը գտնվում էր ինֆեքցիոն հիվանդությունների դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
«Առաջին հերթին, Ռուսաստանը նման միջոց է կիրառել՝ Չինաստանի և ասիական մյուս երկրների հետ: Դրանից հետո սահմանափակվել է օդային տեղաշարժը Եվրամիության երկրների հետ, ինչպես նաև օտարերկրացիներին արգելվել է Ռուսաստան մուտք գործել Լեհաստանով և Նորվեգիայով: Դադարեցվել են երկաթուղային փոխադրումները՝ Լատվիայի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ»,- ասել է Միխայիլ Միշուստինը:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 60-ը: