Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի Զապորոժիե քաղաքը, զոհվել է առնվազն երկու մարդ
Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի Զապորոժիե քաղաքը, զոհվել է առնվազն երկու մարդ

Ռուսաստանը ավիահարված է հասցրել Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ 12-ը: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակման հետևանքով վնասվել է Զապորոժիեի մարզում առնվազն ինը շենք: Դեպքի վայրում են գտնվում արտակարգ ծառայությունները։

Միաժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը գիշերը խոցել է Ուկրաինայից արձակված 51 անօդաչու թռչող սարք: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Ռոստովի մարզում խոցվել է 16 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի մարզում՝ 16, Ղրիմում՝ 12, Վորոնեժում՝ չորս և Օրյոլի մարզում՝ երեք անօդաչու թռչող սարք: