Ռուսաստանը փորձում է վերահսկել դրացիներին, ինչպես դա տեսնում ենք Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում
Ռուսաստանը փորձում է հսկողության տակ պահել հարևաններին, ինչպես դա փորձում էր Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ պորտուգալական հեռուստաընկերությանը տվաց հարցազրույցում: Սթոլթենբերգի հարցազրույցի մի մասը տարածում է «Դոիչե վելե»-ն:
«Մենք չենք վերադառնա սառը պատերազամին», սակայն միևնույն ժամանակ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մեջ չենք, ինչպես դա փորձում էինք սառը պատերազմից հետո: Խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանը որոշել է վերականգնել իր ազդեցության ոլորտները, վերահսկել դրացիներին, ինչպես դա տեսնում ենք Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում»,- հայտարարել է Ենս Սթոլթենբերգը:
Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով, նոր «սառը պատերազմից» և Ռուսաստանի հետ բախումից խուսափելու համար, ՆԱՏՕ-ն պետք է արտահայտի կայունություն և ուժ: