Ռուսաստանը պետք է մնա ԵԽ-ում, որպեսզի երկրի դեմ հնարավոր լինի կիրառել Ստրասբուրգի դատարանի մեխանիզմը. Թամար Չուգոշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Ստրասբուրգում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թամար Չուգոշվիլին հայտարարում է, որ վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է հարաբերությունը Եվրախորհրդի խորհրդարանակն վեհաժողովի և նախարարների կոմիտեի միջև և գոյություն ունեն գործընթացներ, որոնք անհանգստացնում են խորհրդարանական վեհաժողովին:

«Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի Ռուսատանը վտարվի Եվրախորհրդից, քանի որ եթե նման բան տեղի ունենա, երկրի վրա այլևս չեն տարածվի Ստրասբուրգի դատարանի պահանջները: Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը մնա Եվրախորհրդում, որպեսզի Ստրասբուրգի դատարանը կարողանանք կիրառել որպես մեխանիզմ»,- նշել է Թամար Չուգոշվիլին:

Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարի հայտարարությամբ, բարդ քաղաքական գործընթաց է տեղի ունենում և հենց այս բարդ իրավիճակից ելք է փնտրում խորհրդարանական վեհաժողովը: