Ռուսաստանը պատրաստ է դրացիների դեմ կիրառել ռազմական ուժ, դրա օրինակն են Վրաստանը և Ուկրաինան. Ենս Սթոլթենբերգ
Ռուսաստանը պատրաստ է դրացիների դեմ կիրառել ռազմական ուժ, դրա օրինակն է Վրաստանի հետ պատմական պատերազմը և Ուկրաինայում ընթացող կոնֆլիկտը:
Այս մասին ՆԱՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «Դոյչե Վելե»-ի հետ բացառիկ հարցազրույցում:
Ամբողջական տարբերակը «Դոյչե Վելե»-ի եթե կհեռարձակվի հաջորդ շաբաթ, իսկ մինչ այդ լրատվամիջոցների կայքէջին հրաժարակվել է հարցազրույցի մի մասը:
«Մոսկվան զորք է տեղակայել նաև Մոլդովայում, առանց Մոլդովայի կառավարության համաձայնության»,- նշել է Ենս Սթոլթենբերգը: Նրա խոսքով, սա Ռուսաստանի գործողությունների սխեման է, որին նա հետևում է արդեն բազմաթիվ տարիներ:
Հարցազրույցում Ենս Սթոլթենբերգը վրդովմունք է հայտնել նաև Ռուսաստանի նոր ռազմական հնարավորությունների հարցով: Նա նշել է, որ Մոսկվան մեծ ներդրումներ է անում ժամանակակից տեխնիկայում, այդ թվում միջուկային զինանոցում: