Ռուսաստանը օկուպանտ է և բոլոր վրացիների պարտավորությունն է ֆիքսել իրականությունը. Շալվա Թադումաձե
Ռուսաստանը օկուպանտ է, ես դիպլոմով հնարավորություն ունեյի լինել զինված ուժերի սպա և այնտեղ համենայնդեպս ինձ մոտ ձևավորվել է այս մտածելակերպը,- այսպես է պատասխանել Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի նիստին, գերագույն դատարանի դատավորի թեկնածու, Շալվա Թադումաձեն, «Վրացական երազանք» խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեի հարցին, ով պահանջել է Ռուսաստանի հետ կապված ֆիքսել դիրքորոշումը:
«Ես չգիտեմ, թե ինչու են մյուսները ձեռնպահ մնում: Ես այս դիպլոմով հնարավորություն ունեյի լինել զինված ուժերի սպա և այնտեղ համենայնդեպս ինձ մոտ ձևավորվել է այս մտածելակերպը: Օկուպանտը օկուպանտ է և համապատասխանաբար գտնում եմ, որ այս ամենը վրացիների պարտավորությունն է, գրանցել իրականությունը»,-Հայտարարել է Շալվա Թադումաձեն: