Ռուսաստանը մեզ այլ ճանապարհ չթողեց. Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ, Թերեզա Մեյի հայտարարությամբ, արևմուտքը փորձում էր հիմնախնդիրը կարգավորել այլ ճանապարհով, սակայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, արևմտյան երկրների համար գործողությունների այլընտրանքային սցենար չմնաց:
«Մենք փորձում էինք օգտագործել բոլոր հնարավորությունները, դիվանագիտական ալիքները, սակայն մեր գործողությունները ավարտվում էին առանց արդյունքի: Նույն բանը տեղի ունեցավ նաև անցած շաբաթ: Ռուսաստանը վետո դրեց անվտանգության խորհրդի բանաձևին: Միակ ճանապարհը, որը մնաց մեզ դա ուժ կիրառելն էր»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: