Ռուսաստանը կրակ է բացել Խարկովի վրա, մեկ մարդ վիրավորվել է
Ռուսաստանը կրակ է բացել Խարկովի վրա, մեկ մարդ վիրավորվել է

Ռուսաստանը հարվածել է Խարկովին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Տերեխովի խոսքով՝ ռուսական հարձակման թիրախը եղել է քաղաքում գտնվող կարևոր նշանակության ենթակառուցվածքը, որի արդյունքում մեկ մարդ վիրավորվել է։

«Թշնամին ռմբակոծեց կենսական նշանակության ենթակառուցվածքի օբյեկտ։ Վնասները շատ լուրջ են։ Խոսքը վերաբերում է համակարգի վրա հասցված ծանր հարվածներին, որը քաղաքում ապահովում է ջեռուցում և լուսավորություն։ Ցանկացած նման հարվածից հետո կենտրոնացված ջեռուցման և էլեկտրամատակարարման կազմակերպումն ավելի է բարդանում, քանի որ էներգետիկ համակարգը այժմ շատ ծանր վիճակում է։ Պահուստները անսպառ չեն, իսկ բեռը՝ մեծ», – նշել է Տերեխովը։