Ռուսաստանը Հայաստանի հարավային շրջաններում տեղակայել է լրացուցիչ երկու ռազմական օբյեկտ. «Ռոյտեր»
Ռուսաստանը Հայաստանի հարավային շրջաններում տեղակայել է լրացուցիչ երկու ռազմական օբյեկտ: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտերը», հիմնվելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանը:
Ռազմական օբյեկտները գտնվում են Ադրբեջանի հետ սահմանի մոտ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, 102-րդ ռուսական ռազմաբազայի օբյեկտները տեղակայված են Սյունիքի մարզում և իրենից ներկայացնում են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ Հայաստանի համար:
Փետրվարին, Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ծրագրվում է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող ռուսական ռազմակայանի ընդլայնում և Ադրբեջանի հետ սահմանի մոտ ռուսական զորամիավորումների տեղակայում: