Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա բալիստիկ հրթիռով և 46 անօդաչու թռչող սարքով, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ և վիրավորվել տասը մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա բալիստիկ հրթիռով և 46 անօդաչու թռչող սարքով, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ և վիրավորվել տասը մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս

Գիշերվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակում է իրականացրել «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 46 մարտական անօդաչու թռչող սարքով։ Այս մասին տեղեկությունը տարածում է ուկրաինական կողմը։

Ուկրաինայի օդային ուժերի տեղեկացմամբ՝ նրանք ոչնչացրել են 29 դրոն, սակայն 17-ը հասել է իր նպատակակետին։ Ամենածանր հարվածները հասցվել են Խարկովի մարզի Լոզովայա քաղաքին։ Արդյունքում, առնվազն մեկ մարդ զոհվել է, իսկ տասը վիրավորվել են, այդ թվում՝ երկու երեխա։

Ինչպես նշում է տեղական իշխանությունը, քաղաքը անցած գիշեր կրել է պատերազմի սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումը։ Վնասվել են կարևոր ենթակառուցվածքներ, բազմաբնակարան շենքեր և մասնավոր հատված։