Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի մի քանի շրջանների վրա, կան վիրավորներ
Գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի մի քանի շրջանների վրա, կան վիրավորներ։
Ռուսաստանի կողմից Սումիի մարզի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել է բնակելի շենք, 13 մասնավոր տուն և մեքենաներ։
Բացի այդ, Օդեսայի վրա հարձակման հետևանքով բռնկվել է լայնածավալ հրդեհ, վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը և վիրավորվել մեկ մարդ։
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է 54 փրկարար և 16 տարբեր տեսակի տեխնիկա։