Ռուսաստանը գիշերը հարձակվել է Ուկրաինայի տասը շրջանների վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ
Ռուսաստանը գիշերը հարձակվել է Ուկրաինայի տասը շրջանների վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ

Գիշերը Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի տասը շրջանների վրա՝ տարբեր տեսակի հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Զոհվել է առնվազն չորս մարդ: Այդ մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Խերսոնի մարզում տեղի ունեցած հարձակման արդյունքում առնվազն երկու մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կան երեք անչափահաս երեխաներ։ Հարձակման հետեւանքով տուժել է ավելի քան 30 առանձնատուն եւ առեւտրային շինություններ։ Անտառում բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել, սակայն այս պահին հրդեհը տեղայննացվել է։

Դոնեցկի մարզում հրթիռային հարձակում է իրականացվել շրջանի ինը բնակավայրերի վրա։ Մեկ մարդ մահացել է: Վնասվել է չորս բնակելի շենք, երկու խանութ, դպրոց.

Դնեպրոպետրովսկի շրջանի վրա հարձակման հետեւանքով 81-ամյա տղամարդ է զոհվել, մի քանի մարդ վիրավորվել է։

Չեռնիգովի շրջանում այրվել է գյուղատնտեսական չորս շինություն, վնասվել է բնակելի տուն, իսկ Սումիի շրջանում գրանցվել է 117 պայթյուն, թեև զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։