Ռուսաստանը և Բելառուսը ստորագրել են տարածաշրջանային անվտանգության արձանագրության փոփոխված տարբերակը
Ռուսաստանը և Բելառուսը ստորագրել են տարածաշրջանային անվտանգության արձանագրության փոփոխված տարբերակը

Ռուսաստանը և Բելառուսը ստորագրել են տարածաշրջանային անվտանգության արձանագրության փոփոխված տարբերակը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Բելառուս։ Կողմերը խոսել են երկկողմ ռազմական համագործակցության մասին, սակայն լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվել։

Ռուսաստանը և Բելառուսը ֆորմալ առումով «Միութենական պետության» մաս են կազմում և սերտորեն համակարգված են տնտեսապես և ռազմական առումով։

«Եթե նրանք ցանկանում են կռվել մինչև վերջին ուկրաինացի, կամ նույնիսկ լեհ, կամ ինչ-որ վարձկան, դա իրենց գործն է։ Սա նրանց իրավունքն է։ Այս պահին ոչ ես, ոչ մեր հատուկ ջոկատայինները չենք տեսնում, որ նորմալ մարդկանց նման պատրաստ են ցանկացած լուրջ բանակցությունների կամ պատրաստ են խոսել։ Կարծում ենք՝ նրանք միայն մտածում են, թե ինչպես շարունակեն պատերազմը։ Այս դեպքում հատուկ գործողությունը չի ավարտվի»,- ասել է Լուկաշենկոն։