Ռուսաստանը երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը. Նիկի Հեյլի
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլի հայտարարությամբ, Ռուսաստանը երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը: Այս հայտարարությունն արել է ամերիկացի դիվանագետը՝ CBS-ի հետ հարցազրույցի ժամանակ:
«Մենք չենք վստահում Ռուսաստանին, չենք վստահում Պուտինին և չեն պատրաստվում վստահել: Նրանք երբեք չեն դառնա մեր բարեկամը: Սա փաստ է»,- հայտարարել է Հեյլին:
Նրա խոսքով, Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը պարտադիր պետք է հանդիպեն միմյանց: Դիվանագետը գոհ է նաև Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի վարած քաղաքականությամբ:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը միմյանց հանդիպելու են հուլիսի 16-ին, Հելսինկիում: Դրանից հետո, Թրամփը խորհրդական Ջոն Բոլթոնին հանձնարարել է Վլադիմիր Պուտինին հրավիրել Վաշինգտոն: