ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի այսօր
ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի այսօր

Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր պետք է հայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին ,-այս լրատվությունը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ, Նիկի Հեյլիին հենվելով, տարածում է CBS News-ը:

«Նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կհայտարարվեն մինչև օրվա վերջ» ,-CBS News-ի եթերում ասել է Հեյլին:

Հեյլիի խոսքերով, պատժամիջոցները վերաբերելու են այն արտադրամասերին, որոնք Ասադին փոխանցում են տեխնոլոգիաներ:

Մինչ այդ «Կոմերսանտ» հրատարակչությունը տարածել էր լուր, որ Միացյալ Նահանգները ծրագրում են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: