Ռուսաստան-Վրաստան զինված հակամարտությունը թուլացրեց տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը. Չեխիայի ԱԳ նախարար
Ռուսաստան-Վրաստան զինված հակամարտությունը թուլացրեց տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը,- այսպես է «Թվիթեր» սոցիալական ցանցում Չեխիայի արտաքին գործերի նախարարն արձագանքել Ռուսաստան-Վրաստանի օգոստոսյան պատերազմի 11-րդ տարելիցին:
«Այսօր մենք հիշում ենք Ռուսաստան-Վրաստանի միջև տեղի ունեցած զինված հակամարտության տարելիցը, որը թուլացրեց տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը, ինչպես նաև դարձավ տանջանքի և անարդարության պատճառ: Մեկ ամիս առաջ ես դա տեսա իմ սեփական աչքով Վրաստան այցի ժամանակ, երբ գտնվում էին Հարավային Օսեթիայի վարչական սահմանի մոտ»,- հայտարարել է Տոմաշ Պետրիչեկը: