Ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Պոլտավայի վրա, զոհվել է մեկ և վիրավորվել 11 մարդ

13:24, 03.07.2025

Ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակում են սկսել Պոլտավայի վրա։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Պոլտավայի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կոգուտը։

Անօդաչու թռչող սարքի հարձակումը թիրախավորել է Պոլտավայի տարածքային զորակոչի և սոցիալական աջակցության կենտրոնի շենքը, որը հրդեհ է առաջացրել։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ ռուսական ուժերը երեկ երեկոյան Ուկրաինա են արձակել ընդհանուր առմամբ 52 անօդաչու թռչող սարք։ Հարձակումները կատարվել են յոթ վայրերում։

Նմանատիպ