Ռուսական ռազմական տեխնիկան, այդ թվում՝ զրահատեխնիկան, խախտել է Ուկրաինայի սահմանը՝ Չեռնիգովի, Սումի, Լուգանսկի և Խարկովի մարզերում. Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն
Ռուսական ռազմական տեխնիկան, այդ թվում՝ զրահատեխնիկան, հատել է Ուկրաինայի սահմանը՝ Չեռնիգովի, Սումի, Լուգանսկի և Խարկովի շրջաններում։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը։
Հաղորդվում է, որ օկուպացիոն ուժերը կրակ են բացել Լուգանսկի, Սումի, Խարկովի, Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջանների սահմանային ստորաբաժանումների ուղղությամբ:
Ուկրաինայի սահմանային ծառայությունը հայտնում է, որ մի քանի զինծառայող վիրավորվել է։ Ուկրաինայի սահմանային ծառայության տվյալներով՝ օկուպացված Ղրիմից հրթիռային հարձակում է իրականացվել Խերսոնի շրջանի Պրեոբրաժենսկա բնակավայրի վրա, ինչի հետևանքով մեկ զինվոր է զոհվել։
Հաղորդվում է նաև, որ Կիևի մարզում Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության օբյեկտներից մեկը ռմբակոծվել է հրթիռային համակարգերով։