Ռուսական պատվիրակությունը կլքի Վրաստանը, բնական է, այս ձևով կոնֆերանսը չի շարունակվելու. Կախա Կալաձե

18:25, 20.06.2019

Ռուսական պատվիրակությունը կլքի Վրաստանը, բնական է, այս ձևով կոնֆերանսը չի շարունակվելու,-այս մասին հայտարարել է «վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Կախա Կալաձեն: Նա այս հայտարարությունը արել է թիմակիցների հետ միասին կուսակցության գրասենյակում:

Կախա Կալաձեն Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցածը անվանել է վրդովեցուցիչ և նշել, որ ռուս պատվիրակի խոսնակությամբ նիստի անցկացումը անթույլատրելի էր:

«Վրացական երազանք» քաղաքական միավորուման անունից ցանկանում եմ մեկ անգամ ևս արձագանքել այս վրդովեցուցիչ փաստին, որը այսօր տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանում:

Առաջինը, ինչ ցանկանում եմ ասել ռուսական պատվիրակությունը կլքի Վրաստանը, բնական է, այս ձևով կոնֆերանսը չի շարունակվելու:

Վրաստանը ազատ ժողովրդի և մեծ պատմություն ունեցող երկիր է: Մենք արդեն 17 դար ուղղափառ աշխարհի անբաժան մասն ենք և բնական է այս պլատֆորմը օգտագործում ենք մեր երկրի ապաբռնազավթման, մեր երկրի հետաքրքրությունները անցկացնելու համար:

Վրաստանը այս վեհաժողովի անդամն է արդեն 26 տարի, սակայն այս ձևով անցկացնելը անընդունելի էր»,-հայտարարել է Կալաձեն:

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղարի խոսքով, միջոցառման կազմակերպիչները պետք է ներողություն խնդրեն և պարզաբանեն, թե ինչու և ոնց տեղի ունեցավ այդ ամենը:

Նմանատիպ