Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը հրամայել է «շարունակել հատուկ գործողության առաջադրանքները՝ համաձայն Գլխավոր շտաբի ծրագրերի և մտադրությունների»
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը հրամայել է «շարունակել հատուկ գործողության առաջադրանքները՝ համաձայն Գլխավոր շտաբի ծրագրերի և մտադրությունների»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում զինվորականների հետ հանդիպման ժամանակ խոսել է ճակատում ստեղծված իրավիճակի մասին։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Պուտինը հանդիպել է զինվորականներին և հրահանգել, որ «հատուկ գործողության խնդիրները շարունակվեն Գլխավոր շտաբի ծրագրերի և մտադրությունների համաձայն»։

Պուտինի խոսքով՝ շնորհակալություն է հայտնում Զինված ուժերի «Դնեպր» խմբավորման հրամանատար Միխայիլ Տեպլինսկուն հաջող գործողությունների համար։

«Թշնամին այնտեղ պաշտպանական նպատակներով տարիներ շարունակ էր պատրաստվում։ Գիտենք, որ իրավիճակը բարդ է։ Սակայն, ձեր խմբավորումը կարողանում է կատարել առաջադրված խնդիրները», – նշել է Պուտինը։

Նա նաև անդրադարձել է «Դոնբասի տարածքի ամբողջական ազատագրման» հեռանկարներին։

«Սևերսկի ազատագրումն ու Կոնստանտինովկայում արդյունավետ աշխատանքը զորքերին հնարավորություն է տալիս արևմտյան և կենտրոնական ուժերի հետ համագործակցությամբ լիովին ազատագրել Դոնբասի տարածքը», – հայտարարել է Պուտինը Կրեմլում զինվորականների հետ հանդիպման ժամանակ։