Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիպեցկի շրջանում մնացած «Վագներ» ստորաբաժանումները լքել են շրջանի տարածքը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիպեցկի շրջանում մնացած «Վագներ» ստորաբաժանումները լքել են շրջանի տարածքը

«Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք մնացել են Ռուսաստանի Լիպեցկի շրջանում, լքել են շրջանի տարածքը։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բնակիչներին ծանուցումներ են ուղարկվել, որում նշվում է, որ բոլոր սահմանափակումները հանվել են։

Մարզում բոլոր մարզային ճանապարհահատվածներում զանգվածային միջոցառումներն ու ճանապարհային երթեւեկությունը վերականգնվել է։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մ-4 ավտոճանապարհի երթեւեկությունն ընթանում է բնականոն հունով։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վորոնեժի մարզում «Վագներ»-ի մարտիկների շարժման ժամանակ հնչած կրակոցների հետեւանքով 19 տուն է վնասվել։ Հաղորդվում է, որ «Վագներ» զինվորականները ոչնչացրել են ռուսական բանակին պատկանող յոթ ինքնաթիռ։