Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հյուսիսային Օսիայում, Վերին Լարս անցակետում իրավիճակը կարգավորվել է
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հյուսիսային Օսիայում, Վերին Լարս անցակետում իրավիճակը կարգավորվել է

Ռուսական «Տասս» պետական ​​գործակալության տեղեկություններով՝ Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում իրավիճակը կարգավորվել է, և սահմանը ոտքով հատել ցանկացողների հերթ չկա։ Ըստ լրատվամիջոցի՝ մեքենաները երկու կիլոմետր անընդմեջ կանգնած են։

Ինչպես հաղորդում է «Տասս»-ի թղթակիցը, ավտոշարասյան արագությունը զգալիորեն աճել է։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ռուս-վրացական սահմանը հատելուն սպասում է մինչև 4,8 հազար մեքենա, որից մոտավորապես երեք հազարը՝ մարդատար մեքենաներ։

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտարարել էր, որ վերջին երկու օրվա ընթացքում Ռուսաստանից Վրաստան է տեղափոխվել ավելի քան 20 հազար մարդ։