Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անվտանգության ուժերը մտել են Սանկտ Պետերբուրգում գտնվող «Վագներ կենտրոնի» գրասենյակ
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անվտանգության ուժերը մտել են Սանկտ Պետերբուրգում գտնվող «Վագներ կենտրոնի» գրասենյակ

Ուժայինները մտել են Սանկտ Պետերբուրգում գտնվող «Վագներ կենտրոն» մասնավոր ռազմական ընկերության գրասենյակ։ Այդ մասին տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ շենքը, ամենայն հավանականությամբ, կխուզարկվի։ Տարածված տեսանյութերում և լուսանկարներում երևում է, որ «Վագներ կենտրոն» մասնավոր ռազմական ընկերության շենքի մոտ կանգնած են Ռոսգվարդիայի և հատուկ նշանակության ջոկատի (Օմոն) ավտոբուսները։ Շենքի մոտ են գտնվում ՌԴ ՆԳՆ զինված աշխատակիցները։

Երեկ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ռուսական ռազմական ղեկավարությանը մեղադրել է իր մարտիկների ճամբարների վրա հարձակումներ իրականացնելու մեջ։ Պրիգոժինն ասել է, որ սկսում է Արդարության երթ դեպի Մոսկվա՝ դադարեցնելու «երկրի ռազմական ղեկավարության կողմից իրականացվող չարիքը»։ ՌԴ Անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ՝ ռազմական ապստամբություն հրահրելու մեղադրանքով։