Ռուսական կողմի տվյալներով՝ Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։
Կողմերը քննարկել են օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
«Երկու կողմերն էլ հաստատել են միջոցառումը հաջողությամբ անցկացնելու իրենց ցանկությունը», – ասվում է ռուսական կողմի հայտարարության մեջ։
Ձեր տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա Ալյասկայում օգոստոսի 15-ին։