Ռուսական հրթիռային հարձակման հետեւանքով Ուկրաինայի Ուման քաղաքում զոհվել է 23 մարդ, իսկ Դնեպրոպետրովսկում՝ երկու մարդ
Ռուսական հրթիռային հարձակման հետեւանքով Ուկրաինայի Ուման քաղաքում զոհվել է 23 մարդ, իսկ Դնեպրոպետրովսկում՝ երկու մարդ

Ուկրաինայի Ուման քաղաքում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից բնակելի շենքի ռմբակոծության հետեւանքով զոհերի թիվը հասել է 23-ի։ Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, մահացածների թվում կա չորս երեխա։

Ումանում բնակելի շենքը խոցվել է ռուս զինվորականների կողմից արձակված երկու հրթիռով։ Կիևից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ուման քաղաքը ռմբակոծվել է կեսգիշերին։

Հրթիռային հարձակման հետեւանքով տուժել է 17 մարդ, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեք երեխայի։

Ռուսաստանի կողմից իրականացված ռմբակոծության հետեւանքով Դնեպրոպետրովսկում եւս երկու մարդ է զոհվել։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 31-ամյա մի կին և նրա երեխան։

Անցած օրը ուկրաինական բանակը հետ է մղել ռուսական մոտ 50 հարձակում։