Ռուսական բանակի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ռմբակոծությունը հանգեցրել է զոհերի
Ռուսական բանակի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ռմբակոծությունը հանգեցրել է զոհերի

Ռուսական բանակի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ռմբակոծությունը հանգեցրել է զոհերի։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ բարձրահարկ շենքում բեկորների ընկնելու հետևանքով երկու մարդ մահացել է, ութը՝ վիրավորվել։ Բացի այդ, երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց, մնացածներին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վնասվել է նաեւ 24 հարկանի շենքի ավտոկայանատեղիում կայանված մոտ 40 ավտոմեքենա։

Բացի այդ, անցած գիշեր օդային տագնապ է հայտարարվել Սումիի, Պոլտավայի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապոռոժյեի, Խերսոնի, Միկոլաևի և Օդեսայի մարզերում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ դիտարկել են Կասպից ծովից ռազմավարական ավիացիայի կողմից թեւավոր հրթիռների արձակումը։ Ավելի ուշ պայթյուններ են տեղի ունեցել Դնեպրում, Խարկովում և Կիևում։