Ռուսական բանակը լայնածավալ հարձակում է սկսել Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքի վրա

16:31, 18.08.2024

Ռուսական բանակը լայնածավալ հարձակում է սկսել Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքի վրա։ Հաղորդվում է, որ օկուպացիոն ուժերը մտել են քաղաքի ծայրամասեր։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ քաղաքի վրա հարձակումը տեղի է ունենում երեք ուղղություններից։

Դոնեցկի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերի մի խումբ օպերատիվ շրջափակման մեջ է հայտնվել Տորեցկի ուղղությամբ։

Տորեցկ քաղաքը գտնվում է Դոնեցկից մոտ 30 կիլոմետր հյուսիս։

Նմանատիպ