Ռուս օկուպանտները ռմբակոծել են Նիկոլաևը
Ռուս օկուպանտները մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Նիկոլաև քաղաքի վրա։ Քաղաքի քաղաքապետի խոսքով՝ ռուսների թիրախն այս անգամ եղել են բնակելի տները։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավերվել է երկու բուժհաստատություն եւ բնակելի տներ։
Ռմբակոծության հետեւանքով չորս մարդ վիրավորվել է։